
Ռուսաստանն ու Իսրայելը չեն խնդրել արտահանձնել իրենց բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ով այդ երկրների քաղաքացի է համարվում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Բելառուսի գլխավոր դատախազությունում:
«Ո՛չ Ռուսաստանի Դաշնությունը, ո՛չ Իսրայելի Պետությունը չեն դիմել բելառուսական կողմին՝ խնդրանքով իրենց հանձնել բլոգերին»,-ասել է գլխավոր դատախազության ներկայացուցիչը:
Բելառուսի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Լապշինը ձերբակալվել էր 2016թ. դեկտեմբերի 15-ին ադրբեջանական կողմին արտահանձնելու համար հետախուզման մեջ գտնվելու կապակցությամբ: