
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց հարցը, որ Ազգային ժողովի բակում լրագրողներին հնարավորություն չի տրվում մոտենալ վարչապետ Կարեն Կարապետյանին և դրա համար սահման է գծվել, որ նրանք առաջ չգան:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հակադարձեց. «Որևէ սահմանափակում չենք դրել, բայց, անկեղծ ասած, լինում են դեպքեր էլ, երբ առանձնապես հաճույք էլ չեմ ստանում դրանից, ոչ միշտ»,- ասաց վարչապետը, ապա ժպտալով ավելացրեց, թե պատկերացնում է՝ ինչ մեկնաբանություններ այսօր կսկսվեն:
Մանրամասները՝ տեսանյութում: