«Ժամանակ» թերթը գրում է. «Ուշագրավ մանրամասներ են ի հայտ եկել անցած տարի օգոստոսին Երևանի օդանավակայանում ԱՄՆ հայցով ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի մասին։ Պարզվել է, որ Միրոնովը ԱՄՆ-ում անցյալ տարի նախագահական և Եվրոպայի սպասվելիք առաջիկա ընտրություններում, Կրեմլի հովանավորությամբ կիբերհարձակման խմբի առաջատար մասնագետ է։
Հայտնի է դարձել, որ Միրոնովի ընկերը նույն արարքների համար Ֆրանսիայում 11 տարվա անազատության է դատապարտված։ Այս ամենը հայտնի է եղել Հայաստանի պատկան մարմիններին՝ Միրոնովին ազատ արձակելու օրը, բայց Մոսկվան հստակ հրահանգել է ազատ արձակել իր քաղաքացուն, ինչն էլ արվել է՝ առանց հետևանքները հաշվի առնելու»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: