«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Հրապարակ»-ի տեղեկություններով` Հանրապետական կուսակցությունում որոշել են «ինֆարկտի» հասցնել կուսակիցներին և մինչև վերջին պահը չասել, թե ցուցակում որ հորիզոնականն են զբաղեցնում: Այս հողի վրա որոշ օդիոզ ՀՀԿ-ականներ «դիլխոր» են, չգիտեն` սկսե՞լ քարոզարշավը, թե՞ սպասել ցուցակին, որ հասկանան, թե ինչ ուժգնությամբ աշխատեն: Ասում են անգամ, թե «ցուցակում որ համարն եմ լինելու, երբ կլինի ցուցակը» հարցին ՀՀԿ վերնախավից պատասխանել են` ամսի 16-ին ԿԸՀ-ից կիմանաք: ՀՀԿ-ականները կարծում են, որ իրենց հետ նման կերպ վարվելու պատճառը միակն է՝ «այդպես են անում, որ վերջին օրով չփախչենք կուսակցությունից»:
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը թերթի հետ զրույցում ասել է, որ, հավանաբար, այս շաբաթվա ընթացքում համամասնական ցուցակը կհրապարակվի. «Երբ հրապարակվի, բոլորն էլ կիմանան, ինչո՞ւմն է բանը։ Երբ որ կքննարկվի, երբ մշտական գործող մարմինը որոշում կընդունի, այդ ժամանակ էլ կհրապարակվի»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: