
Կառավարության այսօրվա նիստում, մինչ հանձնարարականներին և օրակարգին անցնելը, վարչապետ Կարեն Կարապետյանը, դիմելով գերատեսչությունների ղեկավարներին, ասաց, որ մամուլի հրապարակումների համաձայն` իրենց ադմինիստրատիվ ռեսուրսներն օգտագործում են քարոզչության նպատակով. «Նման ծառայություններն «արջի ծառայություններ» են լինելու, կապ չունի, թե որ կուսակցության համար է: Հատուկ ուշադրություն դարձնել այդ բանին», – հանձնարարեց նա: