
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին վարկաբեկող հեռախոսային բանակցությունների ձայնագրությունները պահվում են Երևանում: Նման հայտարարություն է արել «Ռուսթավի-2» վրացական հեռուստաալիքի գործադիր տնօրեն Նիկա Գվարամիան, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը:
Գվարամիան հայտարարել է, որ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Լաշա Նացվլիշվիլին առաջարկել է իրեն ձեռք բերել այդ ձայնագրությունները մի քանի միլիոն դոլարով:
Գվարամիան նաև պատրաստակամություն է հայտնել դատախազությանը տվյալներ ներկայացնել այն մասին, որ Նացվլիշվիլին ավելի ուշ այդ ձայնագրությունները Երևան է տեղափոխել, որտեղ էլ դրանք մինչ օրս պահվում են:
«Այժմ դրանք Երևանում են` Նացվլիշվիլիի ընկերոջ մոտ»,- հայտարարել է Գվարամիան: