Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ կապված բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հետ, փոխանցում է ՌԲԿ-ն:
Երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի բովանդակությունը հրապարակվել է Ադրբեջանի նախագահական կայքում:
«Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և բելառուսական կողմին արդարացի դիրքորոշման և Բաքվին բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Տվյալ քայլը գնահատում է որպես «ադրբեջանա-բելառուսական բարեկամության դրսևորում» ու «օրենքի և միջազգային կոնվենցիայի պահպանում»»,- նշվում է հաղորդագրության մեջ: