Կառավարության նիստի վերջում դիմելով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին` Կարեն Կարապետյանը նշեց, որ փետրվարի վերջին պետք է ամփոփեն հանձնարարականների կատարումը:
«Մենք այս քանի օրը բազմիցս խոսել ենք կառավարման նոր մշակույթի մասին: Մենք պետք է հստակ ձևակերպենք այն ազդակները, որոնք դրված են պետական կառավարման առջև, որպեսզի սփյուռքահայությունը մաքսիմալ կարողանա ներգրավված լինիել: Մենք ունենք մեծ պոտենցիալ, որը չի օգտագործվում», – նշեց նա: