Այսօր՝ փետրվարի 9-ին, լարված իրավիճակ է տիրում Կառավարության շենքի դիմաց: Հավաքված մի շարք քաղաքացիներ բարձրաձայնում են իրենց խնդիրները` ակնկալելով, որ դրանք մի օր կստանան լուծումներ:
Նշենք, որ բանակում զոհված զինծառայողների ծնողները հայտարարել են, որ կառավարության հետնամասում իրենց քաշքշել են և փորձել բերման ենթարկել:
Սակայն, զինծառայողների մայրերն այդ միջադեպից հետո եկել են արդեն Կառավարության դիմաց` շարունակելով պահանջել հանդիպում պաշտպանության նախարարի հետ: