Բելառուսը վրդովված է. ՀԱՊԿ-ից հեռացնելու առաջարկը անհիմն է համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ երկիրը կատարել է իր ընտրությունն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) հեռացնելու մասին գաղափարը հիմքեր չունի, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«ՀԱՊԿ-ից Բելառուսի հեռացման մասին առաջարկները իրավական հիմքեր չունեն»,-ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը:

Նա նշել է, որ Բելառուսն արդեն «կատարել է իր ընտրությունը»:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումից հետո Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ Բելառուսը պետք է դուրս գա ՀԱՊԿ կազմից:




Լրահոս