Անկողնում հեռախոսը թողնելու պատճառները տարբեր կարող են լինել: Դա կարող է լինել օրվա ցանկացած ժամին կապի մեջ լինելու անհրաժեշտությունը, ինչպես նաև այն պատճառով, որ սմարթֆոնն ամենավերջին իրն է, որը մենք փնտրում ենք քնելուց առաջ, և առաջինը, երբ արթնանում ենք: Շատերը վախենում են բաց թողնել կարևոր հաղորդագրությունը: Սակայն այդ սովորությունը բավականին լուրջ հակացուցումներ ունի:
Գիտնականորեն հաստատվել է, որ էլեկտրամագնիսային ալիքները, որոնք հաղորդվում են բջջային հեռախոսներից, վնասակար են օրգանիզմի համար:
Սմարթֆոնի անդադար օգտագործումը խախտում է քունը (այն պետք է տևի գոնե 7 ժամ):
Բավականին մեծ թվով հիվանդություններ ուղղակի կամ անուղղակի կապ ունեն բջջային հեռախոսի օգտագործման հետ:
Եթե բջջային հեռախոսը անմիջապես ձեր կողքին է գտնվում, դա կարող է անպտղություն առաջացնել:
Այն նաև մշտական անհանգստության պատճառ է դառնում, եթե չեք բաժանվում դրանից նույնիսկ քնած ժամանակ:
Կան հետազոտություններ, որոնց համաձայն՝ գիշերը հեռախոսի օգտագործումը մեծացնում է տեսողությունը վատացնելու ռիկսը: Առանձին դեպքերում դա կարող է աչքերի քաղցկեղ առաջացնել:
Եթե ցանկանում եք լավ քնել, ապա գիշերն անջատեք ձեր հեռախոսը: Իսկ զարթուցիչի համար առավել հարմար սարք ընտրեք: