Հաճախ լսելով «ամեն ինչ ներառված է» և «5-աստղանի հյուրանոց» կախարդական բառերը՝ զբոսաշրջիկները շտապում են տրվել այդ մանիպուլյացիաներին: Իսկ շատ դեպքերում 3- և 5-աստղանի հյուրանոցների տարբերությունը միայն գնի մեջ է լինում:
Աստղերի նշանակությունը.
1-աստղանի. միայն գիշերելու համար
Ներառված է՝ մեկ տեսակի բոլոր համարներ, քիչ ծառայություններ, չկա ամենօրյա մաքրություն: Համարում կա՝ մահճակալ, աթոռ, հայելի, պահարան, փոքր պահարան, օճառ: Ոչ միշտ է, որ լոգարան է լինում: Հեռուստացույցն ու հեռախոսը նախասրահում են:
2-աստղանի. բյուջետային տարբերակ
1-2 տեսակի համարներ, նույնպես քիչ ծառայություններ, սակայն ամենօրյա մաքրությամբ + առանձին լոգասենյակ: «1 աստղ» + բար, վերելակ և նախաճաշ:
3-աստղանի. միջին դաս
Համարների մի քանի տեսակ, ստանդարտ ծառայություններ (ամենօրյա մաքրություն, առանձին լոգասենյակ, հեռուստացույց, մինի-բար կամ սառնարան): Տարածքում՝ լողավազան, մարզասրահ, ռեստորաններ, զվարճանքի կենտրոններ, փոխանակման կետ:
4-աստղանի. բարձր դաս
Բոլոր ստանդարտ ծառայությունները, օրական 2 անգամ համարի մաքրություն, ինչպես նաև սպա, մերսում, մի քանի բար և ռեստորան: Համարում պետք է լինի՝ հեռախոս, մինի-բար, սեյֆ, ֆեն, խալաթ, կոսմետիկական միջոցներ, օրթոպեդիկ ներքնակներ:
5-աստղանի. լյուքս դաս
Ծառայությունների մեծ հնարավորություն, ներառյալ՝ էքսկլյուզիվ՝ գոլֆ ակումբ, ուղղաթիռի հարթակ, բնակարան ծառայով: Հյուրանոցում կա՝ բեռների մատուցում, դռնապան, լողավազան, արբանյակային հեռուստատեսություն, ֆիտնես ակումբ, սպա սալոն, մանկական ճամբարներ և այլ էլիտար ծառայություններ:
Սակայն ոչ բոլոր երկրներն են օգտվում նման համակարգից: Աստղերից բացի՝ որոշ հյուրանոցներ ունեն նաև ադամանդներ (ԱՄՆ, Կանադա), թագեր (Մեծ Բրիտանիա), տառեր (Հունաստան), բալեր (Հնդկաստան): Սակայն դրանք բոլորը հավասար են աստղային համակարգին:
Թուրքիա
Թուրքիայում հյուրանոցները 3 տեսակի են լինում. ակումբային հյուրանոցներ, հյուրանոցներ և տուրիստական գյուղեր:
– Տուրիստական գյուղերը կարող են տարբեր մակարդակի լինել: Դրանք հիշեցնում են էկոտուրիզմի համար վայրեր:
– Ակումբային հյուրանոցներն ունեն մեծ տարածք բոլոր հարմարություններով: Վարկանիշը բարձր է 3 աստղից: Հյուրն ընտրում է զվարճանքի տեսակը՝ «ոչինչում քեզ մի մերժիր» սկզբունքով, իսկ գլխավոր խնդիրը՝ այնպես անել, որպեսզի զբոսաշրջիկը աչքերն արցունքներին հեռանա (լավ իմաստով):
– Հյուրանոցները կարող են բոլոր աստղերի լինել, սակայն մեկ խոչընդոտ կա: 5-աստղանի հյուրանոցը կարող է սպասարկվել, ինչպես 4-աստղանիում կամ 3-աստղանիում: Թուրքիայում հյուրանոց պետք է ընտրել «տարիքային» առումով կամ հաշվի առնելով գները: Որքան «երիտասարդ» է հյուրանոցը, այնքան լավ:
Եգիպտոս
Այստեղ չկա հյուրանոցների հստակ դասակարգում: Հաճախ հյուրանոցներն իրենք իրենց աստղեր են շնորհում, իսկ երբեմն էլ տուր օպերատորները, որպեսզի բարձրացնեն սպասարկման գինը:
Այստեղ ուշադրություն է հատկացվում ոչ թե որակին, այլ ծառայությունների ոլորտին: Որքան շատ կարող է հյուրանոցը տրամադրել, այնքան շատ են աստղերը, իսկ ծառայությունների համար ոչ ոք չի պատասխանում: Այդ իսկ պատճառով, ընտրելով հյուրանոցը , ուշադիր ուսումնասիրեք ներկայացված ծառայությունները:
Գերմանիա
Եթե Գերմանիայում հյուրանոցի վրա նշված է 5 աստղ, ապա վստահ եղեք, որ դա հենց այդպես է: Սակայն կա մեկ տարբերություն:
Գերմանիայում հաճախ բացակայում են լողավազանները, նույնիսկ լյուքս դասի հյուրանոցներում: Այդ իսկ պատճառով եթե ձեզ լողավազան է անհրաժեշտ, պետք է նախապես հետաքրքրվել համարը բրոնյա անելիս:
Իտալիա
Այստեղ ամեն ինչ խառն է: Նույնիսկ իտալացիները չեն հասկանում հյուրանոցների աստղերից: Դա այն պատճառով, որ տուրիզմն Իտալիայում ենթարկվում է տարածաշրջաններին, իսկ դրանք 20-ն են: Եվ գրեթե յուրաքանչյուրում իր կանոններն են:
Օրինակ, Աբրուցցո, Կամպանիա, Կալաբրիա, Լիգուրիա, Սարդինիա տարածաշրջաններում բալային համակարգ է: Այստեղ ինչ-որ անհասկանալի ձևով հաշվում են յուրաքանչյուր հյուրանոցի բալերն ու դրա հիման վրա աստղեր շնորհում: Եվ հաճախ բարձր դասի հյուրանոցը չի համապատասխան սպասելիքներին: Ի դեպ, Իտալիայում աստղերը կարելի է գնել, դրա համար առանձին հարկ է վճարվում:
Ֆրանսիա
Մինչ վերջին ժամանակներս Ֆրանսիայում միայն 4-աստղանի հյուրանոցներ էին: Հետագայում ավելացան 5-աստղանիները, սակայն կարելի է նաև հանդիպել 4 luxe հյուրանոց. դա նույն 5-աստղանին է:
Իսպանիա
Նույն դասակարգումն է, ինչպես Իտալիայում, այսինքն՝ ոչ մի դասակարգում:
– Refugios. բառացիորեն թարգմանվում է որպես «ապաստարան», սովորական հոսթել է:
– Fondas. փոքր հյուրանոցների խումբ, հիմնականում դա ընտանեկան բիզնես է:
– Paradores. գերթանկ հյուրանոցներ ամրոցների, առանձնատների տարածքում:
ԱՄԷ
Էմիրատներում հանդիպում են նույնիսկ 6- և 7-աստղանի հյուրանոցներ, որոնք իսկապես թագավորական սպասարկում են ապահովում: Սակայն այդ 7 աստղերը պաշտոնական գնահատական չեն: Համարվում է, որ ավելորդ աստղի ավելացումը գովազդային քայլ է, սակայն այցելելով այդ հյուրանոց՝ ծառայությունից դժգոհողներ չեն լինի:
Թաիլանդ
Այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Թաիլանդը, Սինգապուրը, Ճապոնիան, գործում է աստղային համակարգը: Որպես կանոն, հյուրանոցներում ծառայությունների որակը համապատասխանում է եվրոպական մակարդակին, հաճախ նաև՝ ավելի լավ: