Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտնվել է ՀՀ պետական եկամուտների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2016թ. օգոստոսի 10-ին բասկետբոլի ֆեդերացիայի անունով ՀՀ են ներմուծվել տարբեր ապրանքներ, սակայն սահմանված ժամկետում մաքսային ձեւակերպում չի իրականացվել:
Արդյունքում ՀՀ ՊԵԿ-ը մաքսային կանոնները խախտելու համար ՀՀ մաքսային 194 հոդվածի հատկանիշներով կազմել է արձանագրություն եւ բասկետբոլի ֆեդերացիայի լիազոր ներկայացուցիչ Արթուր Նազարյանին տուգանել 50 հազար դրամի չափով: Նշենք, որ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Հրաչյա Ռոստոմյանն է: