Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ֆլամանվիլ» ԱԷԿ-ում պայթյուն է տեղի ունեցել, փոխանցում է Ouest France թերթը:
Պայթյունի հետևանքով կան տուժածներ, 5 մարդ թունավորում է ստացել:
Դեպքը տեղի է ունեցել շինարարական հարթակում, որտեղ կառուցվում է ատոմային էլեկտրակայանի նոր ռեակտորը:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունի պատճառ կարող էր լինել կարճ միացումը: