Ֆլորիդայում ինքնաթիռն անսպասելի մոտեցել է Թրամփի ինքնաթիռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ իշխանությունները սկսել են հետաքննել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռի հետ մեկ այլ ինքնաթիռի անսպասելի մոտեցման փաստը, փոխանցում է ABC հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Ֆլորիդայի երկնքում անցած ուրբաթ օրը, երբ Թրամփը Վաշինգտոնից ուղևորվում էր Մար-ա-Լագոյի իր առանձնատուն հանգստյան օրերն անցկացնելու համար:

«Ինքնաթիռը, որն աղբյուրների տվյալներով մոտեցել է «№1 ինքնաթիռին», պետք է պահպաներ առնվազն  5,5  կմ տարածություն»,-հայտնում է ABC-ն:

Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ երկու ինքնաթիռների անձնակազմները կարող էին «վիզուալ կոնտակտի» մեջ մտնել:

Թե ինչ ինքնաթիռ է մոտեցել Թրամփի ինքնաթիռին և որքան է եղել նրանց միջև տարածությունը, ABC-ն չի պարզաբանում:




Լրահոս