Հնաբերդ գյուղում 34-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի գյուղերից մեկում մոտ 35-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել:

ArmLur.am-ը ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից տեղեկացավ, որ այսօր առավոտյան ժամը 8-ին Ծաղկահովտի ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 1983 թվականին ծնված Դ.Ա.-ն:

«Պարզվել է, որ նույն օրը ժամը 7-ի սահմաններում Դ.Ա.-ն ինքնասպանություն է գործել իրենց տանը կից շինության առաստաղի խողովակից հակի թելով կախվելու միջոցով»,-նշեցին ոստիկանությունից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

 




Լրահոս