
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն ճանաչվել է արտասահմանում հանդես եկող տարվա լավագույն բելգիացի ֆուտբոլիստ:
Դե Բրույնեն հավաքել է 278 միավոր և առաջ է անցել «Չելսի»-ի հարձակվող Էդեն Ազարից (164) և Մադրիդի «Աթլետիկո»-ի կիսապաշտպան Յաննիկ Ֆերեյրա-Կարասկոյից (159):
2016 թվականին Դե Բրույնեն մասնակցել է 41 խաղի, դարձել 10 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ: