Ադրբեջանում ռուսական դեսպանատան ներկայացուցիչները հանդիպել են Ալեքսանդր Լապշինի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում ռուսական դեսպանատան ներկայացուցիչները հանդիպում են ունեցել բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: Այդ մասին տեղեկացնում է Interfax-ը:

«Հյուպատոսական հարաբերությունների վիեննական կոնվենցիային համապատասխան փետրվարի 9-ին ապահովվել է Բաքվում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչների հանդիպումը Ալեքսանդր Լապշինի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ասվում է նաև, որ Լապշինը բուժզննման է ենթարկվել և նրա առողջությանը սպառնացող որևէ բան չի գտնվել:

 




Լրահոս