Armenian text to speach

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների միությունն այսօր համագումար կանի. կսատարեն Գագիկ Ծառուկյանին «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր կառավարության դահլիճում Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների միությունը՝ Գրիշա Սարգսյանի նախագահությամբ, համագումար կանի։ Անդամներին խնդրել են «ներկայանալ համազգեստով»։ Նախկին ոստիկանները որոշել են ի ցույց դնել իրենց ուժը, միասնականությունը, քանակը։ Ասում են՝ պատրաստվում են միանալ Գագիկ Ծառուկյանի դաշինքին։

ՄՀՆՋ փոխնախագահ Արամ Հակոբյանը մասամբ հերքեց լուրը․ «Քննադատությունը կարող է լինի էսօրվա օրակարգի, վիճակի հետ կապված, բայց որեւիցե կողմնորոշում, սատարում-բան չի լինելու»։ Այսօր նաեւ ԲՀԿ համագումարն է լինելու, հնարավո՞ր է սպասեք, հետո ձեր քայլերը որոշեք։

«Այ, դա հնարավոր է, որեւիցե բան չի բացառվում։ Մենք անպայման սպասելու ենք Ծառուկյանի դաշինքին, ԲՀԿ համագումարին, հնարավոր է իրենց որոշումները մեզ ինչ-որ տեղ լուսավորություն ցույց տան, էլի, կողմնորոշման հետ կապված։ Բայց կոնկրետ այսօր որեւիցե բան չենք քննարկի»։

Առավել մանրամասը՝  թերթի այսօրվա համարում




Լրահոս