«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը: Ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ»-ի աղբյուրները, ԲՀԿ ո՛չ համագումարի ժամանակ, ո՛չ էլ դրանից հետո նախընտրական դաշինք ձեւավորելու որեւէ փաստաթուղթ չի ստորագրվելու:
Համագումարի օրակարգում ընդգրկված է լինելու միայն ԲՀԿ նախագահի եւ կուսակցության նոր քաղխորհրդի ընտրությունների հարցը: Այսօր կավարտվի ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունների ժամկետը, եւ նախատեսված է, որ կուսակցության նախագահ կընտրվի Գագիկ Ծառուկյանը:
Հիշեցնենք՝ Ծառուկյանը երկու տարի առաջ հայտարարել էր այս կուսակցության ղեկավարի պաշտոնը թողնելու եւ քաղաքականությունից հեռանալու մասին, բայց այս տարվա հունվարին հայտարարեց քաղաքական էջը բացելու եւ ԱԺ ընտրություններին մասնակցելու մասին»:
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում