Armenian text to speach

Կան մարդիկ, որոնք չեն սթափվում. Հրայր Անտոնյանը շարունակում է «արջի ծառայություն» մատուցել ՀՀԿ-ին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խստագույնս հրահանգեց, որ գերատեսչությունների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսը չօգտագործեն քարոզչության համար, կարծես թե կան մարդիկ, որոնք չեն սթափվում: Մասնավորապես ՀՀԿ Արաբկիրի կառույցի նախագահ, Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը շարունակում է «արջի ծառայություն» մատուցել իշխող Հանրապետականին: Նա կրթական հաստատություններում ահաբեկչական գործողություններն ավարտելուց հետո հիմա էլ հասել է Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցներին:

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ահազանգեր ստանալ այն մասին, որ իրենց աշխատանքային ժամի ավարտից հետո պարտադրաբար տանում են Արտակ Սարգսյանի` ՍԱՍ-ի Արտակի՝ արդեն գործող նախընտրական շտաբ: Հրայր Անտոնյանը բացահայտ ահաբեկում, սպառնում է թաղապետարանի աշխատակիցներին, որպեսզի Արտակ Սարգսյանի օգտին ձայներ հավաքեն: Տեղի ունեցող կուսակցական նիստերի ժամանակ աշխատակիցներին տեղեկացրել են, որ յուրաքանչյուր ձայնի համար կբաժանվի ոչ թե 100 ԱՄՆ դոլար, այլ 5 հազար դրամ: Եւս 5 հազար դրամ էլ խոստացել են տալ ցուցակներով ձայն բերողներին»:

Առավել մանրամասը՝  թերթի այսօրվա համարում




Լրահոս