«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Գրանդ Քենդի» «Հայ-Կանադական ՀՁ» ՍՊԸ-ի աշխատակիցները ընկերության գործունեության պատճառով ընկել են դատարանի դռները: Կարեն եւ Միքայել Վարդանյանները թեեւ մի կողմից բարեգործություն են անում` իրենց իմիջը «ռեստավրացիա» անելու համար, մյուս կողմից էլ նրանց գործունեության արդյունքում այս ընկերության աշխատակիցների մոտ լուռ դգոհություն է հասունանում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքացի Սուրեն Ազոյանը դիմել է Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի «Գրանդ Քենդի» «Հայ-Կանադական ՀՁ» ՍՊԸ-ին պարտավորեցվի վճարել իր վերջնահաշվարկը: Այս գործով մի քանի դատական քնություններ են տեղի ունեցել:
Իսկ թե ինչով կավարտվի այդ դատական վեճը, ցույց կտա ժամանակը»:
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում