Armenian text to speach

ՀՀԿ վերնախավը վերջնականապես հաստատել է Գեղարքունիքի ռեյտինգային ցուցակը. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Փաստ» թերթը գրում է. «Մենք արդեն գրել ենք, որ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը փորձել էր ՀՀԿ ռեյտինգային ցուցակում ընդգրկել միայն իր մտերիմներին, սակայն տեղի ՀՀԿ–ականները բողոքել էին վերադասին:

«Փաստի» տեղեկություններով, ՀՀԿ վերնախավը վերջնականապես հաստատել է Գեղարքունիքի տարածաշրջանում ՀՀԿ–ի ռեյտինգային ցուցակը: Սեւանում իր թեկնածությունը կդնի Հացթուխ Աշոտը, Գավառում` Հրանուշ Հակոբյանի քրոջ աղջիկը` Գավառի պետհամալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Վարդենիսում` ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը եւ իհարկե մարզպետը` Ռաֆիկ Գրիգորյանը:

Մարզպետը, սակայն, հաղթելու դեպքում պատգամավոր չի դառնա: Նրա խնդիրը հարազատ կուսակցությանը ձայներ բերելն է:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս