Բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը կապված է Բելառուսի և Ռուսաստանի հարաբերություններում առկա տնտեսական ճգնաժամի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Բելառուսի և Ռուսաստանի հարաբերություններում լուրջ տնտեսական ճգնաժամ է առկա: Բելառուսը թաքնված նավթային երկիր է, որն ապրում է մարժայով՝ Ռուսաստանից էներգակիրների մատակարարման և այն նավթամթերքների գնով, որոնք Բելառուսից արդեն Արևմուտք են մատակարարվում: Ռուսաստանն իսկապես բարձրացնում է էներգակիրների գները: Պարոն Լուկաշենկոն օգտագործում է բոլոր հնարավորությունները, որոնք նա ունի, որպեսզի ինչ-որ բան ստանա: Այդ առումով նա օգտագործում է նաև Ադրբեջանին: Ակնհայտ է, որ ինչ-որ խոստումներ է ստացել Ադրբեջանից էներգակիրների մատակարարման համար»,-ասել է Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ Լապշինի արտահանձնումը «խղճուկ քարոզչություն» էր, որն անհրաժեշտ էր Ադրբեջանին:
«Եվ կա երկրորդ մասը, որը վերաբերում է Ադրբեջանին: Դա փորձն է՝ ինչ-որ բան ապացուցել Ադրբեջանի ներսում, այդ դաշտում: Դա հերթական խղճուկ քարոզչությունն է Ադրբեջանում ընթերողների և դիտողների համար, որոնք մեծ հաղթանակի ոչ մի հաջողություն չեն տեսնում»,-ասել է քաղաքագետը: