Պուտինը ներողություն է խնդրել Էրդողանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանից այն բանից հետո, երբ Սիրիայում ռուսական ավիացիան անզգուշաբար հարված է հասցրել թուրք զինծառայողների դիրքերի ուղղությամբ՝ սպանելով 3 և վիրավորելով 11 զինծառայողի, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով թուրքական զինված ուժերի հայտարարությանը:

Թուրքական կողմի հայտարարության համաձայն՝ Պուտինը զանգել է Էրդողանին, ցավակցություն հայտնել՝ կապված թուրք զինծառայողների մահվան հետ: Newsru-ի հաղորդմամբ՝ ներկա պահին երկու երկրների ուժային կառույցները զբաղվում են դեպքի հետաքննությամբ:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան կատարելագործում են Սիրիայում գործողությունների համաձայնեցման մեխանիզմը ՌԴ ռազմաօդային ուժերի կողմից թուրք զինծառայողների դիրքերի ուղղությամբ հասված ավիահարվածից հետո:

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Հալեպում թուրք զինծառայողների մահը: ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ցավակցություն է հայտնել իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարին:




Լրահոս