Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված էր իր տրանսֆերով:
«Ինձ հայտնի է, որ ՄՅՈւ-ն հետաքրքրված էր ինձնով, քանի որ այնտեղ է աշխատում Ժոզե Մոուրինյուն: Այլ ակումբների մասին ոչինչ չգիտեմ` չնայած որ համացանցում լինում են լուրեր:
Ամեն դեպքում հաճելի է, որ այլ ակումբներ նույնպես հետաքրքրվում են ինձնով»,- Վիլիանի խոսքը մեջբերում է «Globo Esporte»-ն: