
400 սև դելֆին ափ է նետվել Նոր Զելանդիայի Հարավային կղզում, գրում է The New Zealand Herald պարբերականը:
Հաղորդվում է, որ փրկարարական աշխատանքների շնորհիվ՝ մոտ 100 կենդանի վերադարձել է ծով: Փրկված դելֆինները չեն լողում ափից հեռու, փորձագետները մտավախություն ունեն, որ նրանք կրկին կշրպտվեն ափ:
Ներկա պահին դեպքի պատճառների մասին չի հաղորդվում: Դա դարձել է կաթնասունների զանգվածային մահվան ամենախոշոր դեպքը: