ՀՅԴ-ի պարագան յուրահատուկ է, քանի որ գաղափարական կուսակցություն է և ունի կայուն էլեկտորատ: Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով առաջիկա ԱԺ ընտրություններին:
«Կայունությունը հատուկ է գաղափարական ուժերին, որը շատ շատերը չունեն, և դա մեզ հնարավորություն է տալիս, որ կարողանանք մեր ցուցակը ձևավորել կայուն էլեկտորատի վրա և բազմապատկենք, ավելացնենք»,-նշեց նա :
Վերջինս նշեց, որ ՀՅԴ ցուցակներն արդեն համարյա թե կազմված են:
«Ակնհայտ է, որ ՀՅԴ-ն գնում է առանձին իր ցուցակով, իսկ ռեյտինգային ցուցակները ևս ամբողջացվում են, բոլոր տեղերում ունենալու ենք ներկայացուցիչներ»,-ասաց նա: