ԱՄՆ-ն չի հանգստանա, մինչև չոչնչացնի իր բոլոր թշնամիներին. ԱՄՆ փոխնախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի հանգստանա, մինչև չոչնչացնի իր բոլոր թշնամիներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սպառնալիքները, որոնց հետ բախվում է ԱՄՆ-ն, երբեք այդքան բազմաթիվ չեն եղել, ինչպես այժմ: Սակայն վստահ եղեք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նրա ադմինիստրացիան և ողջ երկիրը չեն հանգստանա, մինչև թշնամիները չոչնչացվեն, և մեր պետությունն անվտանգության մեջ չլինի»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ ծայրահեղականությունը ձգտում է ոչնչացնել Երկիր մոլորակի բնակիչներին: ԱՄՆ փոխնախագահը խոստացել է կանգնեցնել ահաբեկիչներին:

««Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման բարբարոսները դաժան հաշվեհարդար են տեսնում նրանց հետո, ովքեր խանգարում են իրենց համաշխարհային խալիֆաթ ստեղծել: Եվ մենք չենք հանգստանա, մինչև նրանք չկանգնեցնեք նրանց: Իսկ մենք կկանգնեցնենք նրանց»,-եզրափակել է Փենսը:




Լրահոս