![](https://armlur.am/wp-content/uploads/2017/02/24.06.54.jpg)
ArmLur.am-ի տեղեկություններով Քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով կալանավորված Իսրայել Սարգսյանը ` «Իսոն», հացադուլ է հայտարարել: Մեր տեղեկություններով դա կապված է իր դատական նիստերի հետաձգումների և իրավունքների ոտնահարման հետ:
Մանրամասները` քիչ անց:
![](https://armlur.am/wp-content/uploads/2017/02/35f84936536111eddc7351b8533f216d-300x169.png)
Հիշեցնենք, որ անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբորը: Ոստիկանները գործով կալանավորել են Իսրայել Սարգսյանինեւ Տիգրան Ասատրյանին:
Ըստ շրջանառվող լուրերի, Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ կատարելուց հետո Մովսեսին սպանել է, դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը:
Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի 11 կետի (սպանություն) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: