
Բաքվում ռուսական դեսպանատան աշխատակիցը տեսակցել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ դիվանագիտական գերատեսչության մամուլի քարտուղար Դենիս Ապաշկինին:
«Հինգշաբթի օրը կայացել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակցի հանդիպումը Մինսկից Բաքու տեղափոխված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: Նրա նկատմամբ երկու հոդվածներով մեղադրանք է առաջադրվել»,-ասել է Ապաշկինը:
Նրա խոսքով՝ մոտ օրերս պետք է կայանա խափանման միջոցի որոշման համար դատավարությունը: «Լապշինը բողոքներ չունի, նրա համար փաստաբան է ընտրվել: Նրա զգացողությունը լավ է»,-հավելել է նա: