Ողբերգական դեպք Շիրակում. հայտնաբերվել է 18-ամյա տղայի դին՝ կախված վիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում այս գիշեր 18-ամյա երիտասարդ է ինքնասպանություն գործել:

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց Փոքր Մանթաշի գյուղապետ Ժիրայր Հակոբյանի հետ` հասկանալու համար, թե ինչն է եղել երիտասարդի ինքնասպանության հնարավոր պատճառը: Վերջինս, սակայն, նշեց, որ ամբողջ գյուղը շոկի մեջ է:

«Շատ լավ, խելոք երեխա էր, ոչ մի խնդիր չուներ, նորմալ ընտանիքի զավակ էր: Գերազանց առաջադիմությամբ սովորում էր Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում»,- ասաց գյուղապետը:

Նրա խոսքով՝ 18-ամյա Տարոնը բանակ չէր գնացել, քանի որ ուներ ողնաշարի հետ կապված խնդիրներ. «Երեք տարի հետաձգել էին, որ ինչ-որ հետազոտություններ անցներ: Ունի մեկ քույր և եղբայր»:

Ըստ նախնական տվյալների՝  18-ամյա երիտասարդին կախված են հայտնաբերել այս գիշեր ժամը 01:00-ի սահմաններում: Այդ ժամանակ ընտանիքի անդամները քնած են եղել:

Դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

Լիդա Եղիազարյան




Լրահոս