Ակնհայտ է ազդեցիկ ուժերի թափանցումն այս գործընթացում, ամեն ինչ արվեց, որ պատշաճ ստորագրություններ չհավաքվեն. Լևոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ-ի կողմից սկսած ստորագրահավաքը, որպեսզի ՍԴ դիմեն և վիճարկեն ընտրությունները օրը տեղափոխելու հարցը, 19 ստորագրությունից չի ավելանում. այսօր այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով`  ստորագրել են ՀԱԿ խմբակցության բոլոր անդամները, «Համախմբում» կուսակցության 5 պատգամավորը, «Բարգավաճ Հայաստանից» ընդամենը երեք պատգամավորներ՝ Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան և Վահե Էնֆիաջյան, «Ժառանգություն» խմբակցությունից՝ Զարուհի Փոստանջյանը և Թևան Պողոսյանը, անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը և Էդմոն Մարուքյանը:

«Սա է պատկերը, չեմ կարծում, որ պետք է սպասել, որ ստորագրությունները կավելանան, ակնհայտ է ազդեցիկ ուժերի թափանցումն այս գործընթացում, ամեն ինչ արվեց, որ պատշաճ ստորագրություններ չհավաքվեն, և բնական է, որ այս ամենի հետևում կանգնած է իշխանությունը»,-ասաց նա:

Նշենք, որ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 27 ստորագրություն:




Լրահոս