Արդեն հայտնել էինք, որ փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող 1998թ. ծնված Կորյուն Կամոյի Կիրակոսյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ գիշեր զինծառայողին Ստեփանակերտից տեղափոխել են Երևանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ: Վերջինս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Մեր տեղեկություններով ՝ Կորյունը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել էր հայրենիք` բանակ գնալու նպատակով: Նրա հայրը Արցախյան պատերազմի մասնակից է եղել: