Սպիտակ տունը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ համաշխարհային առաջնորդների հետ ունեցած հեռախոսազրույցների բովանդակության արտահոսքը, փոխանցում է The Hill-ը:
«Մենք հետաքննում ենք այդ գործը, այո, դա մեզ շատ է անհանգստացնում»,-ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը՝ հավելելով, որ այդ արտահոսքից մի քանիսը «խախտում են գործող արձանագրություններն ու օրենքները»:
Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփն անհանգստացած է, քանի որ բարձրաստիճան պաշտոնյաների հետ նրա հեռախոսազրույցների մանրամասները հանրությանը հասանելի են դառնում:
Ավելի վաղ Թրամփն ինֆորմացիայի արտահոսքի մեջ մեղադրել էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային: