ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որոշել ենք դուրս գալ «չեղած» դաշինքից. Արամ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր, լրագրողների հետ զրույցում, հայտարարեց Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան դաշինքից դուրս գալու մասին:

Նրա խոսքով՝  զարգացումները ցույց տվեցին, որ նրանք, ովքեր փորձում էին այս դաշինքը ձևավորել, խախտեցին բոլոր դաշինքային սկզբունքները:

«Ամբողջովին կենտրոնացած էին ցուցակներ կազմելու հարցի վրա, այսինքն՝ թե ով ինչքան հնարավոր տեղ կունենա, ինչ տեղ կգրավի, որը, ըստ մեզ՝ երկրորդական պետք է լիներ»,- ասաց նա:

Ըստ նրա՝  մինչ այսօր դաշինքը պաշտոնապես ձևավորված չէ. «Այսինքն՝ մենք ունեինք երեք կուսակցությունների հայտարարություն, բայց հիմա մենք չգիտենք՝ «Ժառանգությունը» դաշինքո՞ւմ է, թե՞ ոչ»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս