Armenian text to speach

Ուկրաինան և Թուրքիան ներքին անձնագրերով ուղևորությունների շուրջ համաձայնության են հասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր կայացած հանդիպման ժամանակ համաձայնության են հասել երկու երկրների քաղաքացիների համար ներքին անձնագրերով ուղևորությունների շուրջ, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

Նրա խոսքով՝ ավարտվել է նոր ռեժիմի սահմանման նախապատրաստումը:

«Թուրքիան և Ուկրաինան պլանավորում են մեծացնել տուրիստական հոսքը: Պլանավորում ենք համատեղ ուղևորություններ ներքին անձնագրերով մինչև ամառային սեզոնի սկիզբը»,-ասել է Չավուշօղլուն:

Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ փաստաթուղթը կստորագրվի մոտ ժամանակներս:




Լրահոս