ՄԻԵԴ-ում Ադրբեջանի շահերը ներկայացնող Չինգիզ Ասքերովը քառօրյա պատերազմում կրած անհայտ վնասների մասով 700 դիմում է ներկայացրել ՄԻԵԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻԵԴ-ում Ադրբեջանի շահերը ներկայացնող Չինգիզ Ասքերովը, ով նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով վարչության պետն է, այսօր հայտարարել է, թե նախորդ տարվա ապրիլյան պատերազմի օրերին հայկական կողմից ադրբեջանական բնակավայրերին հասցված վնասների առնչությամբ՝ Ադրբեջանից մոտ 700 դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ասքերովը, մասնավորապես, տեղեկացրել է նաև՝ իբր 2016 թվականի դեկտեմբերի 29-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրականացված դիվերսիայի ընթացքում սպանված զինծառայող Չինգիզ Գուրբանովի դիակի հանձնումը ձգձգելու փաստի առթիվ եւս բողոք է ներկայացվել ՄԻԵԴ:

Սեփական երկրի վայրագությունները քողարքող Ադրբեջանցի պաշտոնյան ասել է. «Բոլոր այդ դիմումներն արդեն ընդունվել են դատարանի կողմից»:




Լրահոս