ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրիշա Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց ընդդեմ հոգևոր հայրերի. ի վերջո, նա ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության կողմնակից է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչո՞ւ է աղմկում…. Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի (ՕՄՕՆ)-ի վետերանների խորհուրդը: Խորհուրդն այսօր իր 5-րդ համագումարն անցկացրեց` հաշվի առնելով երկրում ստեղծված սոցիալական, իրավական, տնտեսական իրադրությունը խորհուրդը որոշել է խնդիրների լուծման առաջարկով հանդես գալ:

«ՕՄՕՆ» վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը ներկաներին հիշեցրեց ինչպես է առաջացել կառույցը, ինչ ճանապարհ է անցել, դժվարություններ հաղթահարել: Պարզվում է` Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների հիմքի վրա ստեղծվել է հայոց հաղթանակած բանակը, ինչի մասին գոյություն ունի միայն մի գիրք` այն էլ Գրիշա Սարգսյանի կողմից հեղինակված:
Ապա կառույցը հայրենիքի կառավարումը հանձնեց այսպես կոչված «վայ քաղաքական գործիչներին»:

Ապաքաղաքական սույն կառույցը, կարծես, որոշել է քաղաքականություն մուտք գործել: Ավելին, նա հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին ընդդեմ հոգևոր հայրերի` միաժամանակ մոռանալով փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի անունը:

Ի վերջո, Գրիշա Սարգսյանն ընդդիմադի՞ր է, թե՞ իշխանության կողմնակիցն է, այդպես էլ պարզել չհաջողվեց:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Տաթև Հարությունյան, Քնար Մանուկյան




Լրահոս