Այսօր կառավարության շենքի դիմաց Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի 53-ամյա բնակիչ Արմեն Ղազարյանը հայտարարել է հացադուլ. «Ես ուզում եմ իմ բողոքներն անձամբ ներկայացնեմ և հանձնեմ Կարեն Կարապետյանին: Երկու ամիս է` դիմել եմ, բայց պատասխան չեմ աստացել: Պահանջում եմ, որպեսզի վարչապետն ընդունի ինձ կամ հակառակ դեպքում ընդունի իմ բողոքը, ուզում եմ երաշխիքներ ունենալ, որ բողոքս տեղ է հասել և նպատակին ծառայել է»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան