ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՄԵՆ ԻՆՉ ՍՊԱՍԵ՛Ք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի համաշխարհային  միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր, Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը մի արաբ շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց: Ու դա արվեց կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ:-Էս իշխանությունների օրոք ամեն ինչ էլ պետք է սպասել: Եթե հայրենի երկրի հերոսը նստած է բանտում, էստեղ էլ ասելու բան չկա: Ի՞նչ ասեմ, անսկզբունք, անինքնասիրություն, էլ ինչ դրսեւորում կա… Երկրի հետ, ժողովրդի կամ հերոսի հետ սրանք ոչ մի կապ չունեն: Էս իշխանությունների, Գագիկ Աբրահամյանի կատեգորիայի մարդկանց համար բարոյական նորմեր գոյություն չունեն: Սպասել, որ նրանք իրենց անձնականը ավելի կգերադասեն քան հայրենիքը կամ հայրենիքի հերոսին, անիմաստ է: Նրանք շահամոլ մարդիկ են: Իսկ վարչապետի մասին ես չեմ խոսում, մենք վարչապետ չունենք, մենք ունենք մի մարդ, որը աթոռ է զբաղեցնում: Այդ մարդը իրականությունից կտրված մենակ ժպտում ա: Որ իրեն լսենք, ամեն ինչ հրաշալի է մեր երկրում, բայց մարդիկ, չգիտես ինչու, լքում են Հայաստանը: Տիգրան Սարգսյանը մեր երկրի հետ որեւէ կապ չունի:ԽԱՉԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ




Լրահոս