«Գոյատևելու խորհուրդներ» բառակապակցությունը լսելիս շատերը պատկերացնում են Ռոբինզոնին կղզում կամ Բեար Գրիլսին, ով միայնակ էր մնացել բնության հետ: Սակայն քաղաքում ևս այդ խորհուրդները պետք է իմանան, որպեսզի հաղթահարեն դժվար իրավիճակները:
Բանալի` ինքնապաշտպանության համար
Համացանցում այսպիսի խորհուրդ կարելի է տեսնել. փողոցային հարձակումից պաշտպանվելու համար անհրաժեշտ է բանալին սեղմել մատների արանքում: Իրականում այդպես չի կարելի, քանի որ կվնասեք մատները: Իսկ նման կերպ բանալին բռնելու համար ժամանակ է անհրաժեշտ, որը պարզապես չեք ունենա:
Եթե տաքսիստն իրեն տարօրինակ է պահում
Նստելուց առաջ գրեք մեքենայի համարները: Եթե ձեզ թվա, որ տաքսու վարորդն իրեն տարօրինակ է պայում, ապա զանգեք ծանոթին կամ ձևացրեք, թե զանգում եք, և խոսելու ընթացքում ասեք զրուցակցին, որ տաքսիով եք և ասեք համարները:
Եթե դիմացինը ձեզ ասում է, որ ձեզ չի դիպչի, ապա զգուշացեք
Ուշադրություն դարձրեք տարօրինակ խոստումներին: Եթե ձեր դիմացինն ասում է, որ ձեզ չի դիպչի, ապա նա հենց դիպչել է ցանկանում: Ոչնչով չհիմնավորված խոստումները տագնապի ազդանշան են:
Ավելորդ գումար
Այն թաքցրեք հեռախոսի կափարիչի մեջ: Պատահում է, երբ մանր գումար չի լինում, այդ դեպքում այս միջոցը կփրկի:
Ամբոխի արդյունավետությունը
Եթե դուք կամ ձեր ընկերն իրեն վատ է զգում հասարակական վայրում, ապա օգնություն մի խնդրեք միանգամից բոլորից, գտեք մոտ կանգնած մեկին և դիմեք հենց այդ մեկին: Հակառակ դեպքում` պատասխանատվությունը կկորի, այսինքն` մարդիկ կմտածեն, թե արդեն ինչ-որ մեկն օգնել է, և բոլորը կողքով կանցնեն:
Եթե չեք կարողանում բացել խորտակվող մեքենայի ապակին
Եթե մեքենան խորտակվում է, անհրաժեշտ է անհապաղ բացել ապակին և դուրս գալ պատուհանով: Իսկ եթե այն չի բացվում, ապա մեքենայի ներսում որևէ ծանր իր պահեք, որպեսզի դրանով ջարդեք ապակին:
Աստիճանների վրա անվտանգության պարզ կանոն, որի մասին շատերը մոռանում են
Երբեք ձեռքերը գրպանների մեջ մի պահեք` բարձրանալով կամ իջնելով: Եթե հանկարծակի ընկնեք, ձեռքերը կօգնեն` պաշտպանելով գլուխը:
Եթե ձեզ թվում է, թե ինչ-որ բան այն չէ, մի վախեցեք կոպիտ թվալ
Վստահ հրաժարվեք մի մարդու ընկերակցությունից, ով ձեզ տարօրինակ է թվում: Եթե վերելակում տարօրինակ մարդու եք հանդիպում, ով իրեն շատ կասկածելի է պահում, ապա մի վախեցեք և հստակ ասեք. «Ներեցեք, մենք տարբեր ուղղություններով ենք գնում»: