ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ «Ժողովուրդ» օրաթերթի ընթերցողներից
Թեեւ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ NUTRICIA Nutrilon ProNutra+ մանկական սննդամթերքը լեհական արտադրության է (տուփի վրա նշված են տեղեկություններ մի քանի լեզուներով, այդ թվում՝ ադրբեջաներեն), եւ այստեղ չկա որեւէ խախտում, այնուամենայնիվ, փաստ է, որ տուփի վրայի նշված կայքը եւ հասցեն ադրբեջանական են:

 

 
ՀԱՐՑ. Հայրս՝ Վիլսոն Մկրտիչի Գրիգորյանը ( ծնվ. 1927 թվականի նոյեմբերի 30), ունեցել է ավանդ: Ուզում եմ իմանալ՝ որպես ժառանգորդ ես կարո՞ղ եմ ստանալ նրա գումարը:

Արմինե Գրիգորյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Ա. Գրիգորյանի հարցին՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշմամբ հաստատված «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման» կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ ավանդատուի տվյալների հաշվառումը ենթակա է գրավոր մերժման, եթե ավանդատուն մահացել է:
Ելնելով վերոգրյալից՝ Վիլսոն Գրիգորյանը, որպես ժառանգորդ, չի կարող հաշվառվել ավանդների փոխհատուցման ծրագրում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2015 թվականի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը ավանդների փոխհատուցման նպատակով տրամադրել է շուրջ 1,5 միլիարդ դրամ, որի կեսը, դարձյալ կառավարության որոշմամբ, տրամադրվել է տարեց ավանդատուներին, մյուս կեսը՝ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին եւ պաշտպանության մարտական գործողություններին մասնակից անձանց: Հաշվառված ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են ամսական պարբերականությամբ՝ ՀՀ պետական բյուջեով ավանդների փոխհատուցման վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների եռամսյակային համամասնություններին համապատասխան: Ավելացնենք նաեւ, որ ավանդների փոխհատուցման ճշտված ցուցակում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշվում է դիմումի օրվա դրությամբ:

 

 
ՀԱՐՑ. Եղբորս աղջիկը վերջերս է վերադարձել ՌԴ-ից: Մտադրություն ունի ընդունվել հայաստանյան բուհ: Ցանկանում է ընդունելության քննություններին մասնակցել: Ուզում եմ իմանալ՝ կա՞ն դեպքեր, երբ դիմորդը քննությունների ժամանակ հայոց լեզվի փոխարեն այլ լեզվից է հանձնում քննություն: Եթե այո, ապա ո՞ր դեպքում:

Ռուզաննա Հովսեփյան (37 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում հայոց լեզվից եւ գրականությունից գնահատական չունեցող դիմորդները հայոց լեզվի (գրավոր) քննության փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր), իսկ ռուսաց լեզվից եւ գրականությունից գնահատական չունեցողները՝ որեւէ օտար լեզվից գրավոր (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն):

ՀՀ սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի պետպատվերի 70 տեղ է հատկացնում սփյուռքահայ այն դիմորդներին, ովքեր ցանկություն են հայտնել ՀՀ բուհերում սովորել հայագիտական ուղղվածության մասնագիտություններով:




Լրահոս