ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ համացանցից

Շրջանառությունից դեռեւս դուրս չեն եկել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին ուղղված գրությամբ հազարդրամանոցները: Շուկայում պարբերաբար կարելի է հանդիպել նոր ձեռագրերով հազարդրամանոցների:

 

 

 
ՀԱՐՑ. Ես գրանցված աշխատող եմ, սակայն հիմա գտնվում եմ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում եւ ստանում եմ ամսական 18.000 դրամ գումար: Պատրաստվում եմ ունենալ 2-րդ երեխան: Ուզում եմ իմանալ՝ ես իմ աշխատավայրից կարո՞ղ եմ ստանալ հղիության եւ ծննդաբերության արձակուրդային վճար: Եվ խնդրում եմ ասեք նաեւ՝ ես ներկայիս 18.000 դրամից բացի՝ 2-րդ երեխայի համար նույնպե՞ս կարող եմ ստանալ 18.000 դրամ

Անահիտ Մնացականյան (30 տարեկան, դեղագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում վարձու աշխատողներին մայրության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչեւ աշխատողի աշխատանքի անցնելը: ՀՀ կառավարության՝ 2011թ. հուլիսի 14-ի թիվ 1024-Ն որոշման 2-րդ հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ վարձու աշխատողին տրվող մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում եւ վճարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար: Օրենքի 13-րդ հոդվածով սահմանված, մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում եւ վճարվում է մայրության նպաստ վճարելու մասին գործատուի անհատական իրավական ակտի հիման վրա:
Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի՝ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն երեխայի՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով խնամքի արձակուրդում գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչեւ երկու տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում եւ վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար:
Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողին հաջորդ երեխայի համար խնամքի նպաստը օրենքով սահմանված կարգով նշանակվում է այդ երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Ելնելով վերոգրյալից՝ քաղաքացին խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում ունի մայրության նպաստի իրավունք, ընդ որում, մայրության նպաստի վճարման համար հիմք է հանդիսանում գործատուի՝ մայրության նպաստ վճարելու մասին անհատական իրավական ակտը:
շարունակելի

ՀՀ ԱՍՀՆ հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մայրության նպաստի նշանակումը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին դիմողը գրավոր ծանուցվում է:

 

 
ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ հաշմանդամներն ամեն տարի դիմում են բժշկասոցիալական վերափորձաքննության՝ հաշմանդամության կարգի հաստատման համար: Ինձ հետաքրքիր է իմանալ՝ անժամկետ հաշմանդամության համար կոնկրետ ի՞նչ է պետք:

Մանուկ Ավետիսյան (58 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ՝
ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց,
բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքում, որը հետեւանք է անդառնալի կառուցվածքային փոփոխություններով եւ օրգանիզմի օրգանների եւ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման,
գ) իրականացված վերականգնողական միջոցառոումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում):

Կեսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշմանդամներին երաշխավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին որակյալ անվճար բժշկական օգնություն պետական բժշկական հիմնարկներում: 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամները եւ հաշմանդամ երեխաները, ըստ դեղատոմսերի, ապահովվում են դեղորայքով անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները՝ 50 տոկոս զեղչով, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից:




Լրահոս