«Առանձնացած վտակ» Աբրահամյանները փորձում են ապացուցել, որ Արարատում իրենցից բացի ուրիշ «ասող» չկա. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընդհատակ անցած, Գազի Հովոյի հետ «ձեռնամարտում» մեծ փորձ կուտակած Աբրահամյանները, որպես «առանձնացած վտակ», ամեն ինչ անելու են ընտրություններին իրենց «բնակավայր»-մարզում, բայց հատկապես Արտաշատ քաղաքում՝ ապացուցելու, որ իրենցից բացի այնտեղ ուրիշ «ասող» չկա, եւ խնդիր են դրել մեծ թվերով հաղթելու: Իսկ եթե «կոնտրուդա՞ռ» լինի «գետի» կողմից, հարցրինք մեր աղբյուրին: «Էլ ի՞նչ ուդառ, ինչ կարող էին, արեցին»:

Այդպես չէ. աբրահամյանական վտակի երկու կարկառուն ներկայացուցիչները` փեսաները, առայսօր լավ-ապահով գործերի են, ու նրանց հավին քշա ասող չկա։ Մեկը  «Զվարթնոցի» մաքսայինի պետն է, մյուսը հարկայինում վարչության պետի տեղակալ է: «Բայց եթե մարդիկ նորմալ աշխատում են, ինչի՞ պտի քշա ասեն»: Մեր երկրում նորմալ աշխատանքը չէ չափանիշը: «Դե, չեմ կարծում, որ բանը վրեժխնդրության կամ վենդետայի կարող է հասնել»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս