Առեղծվածային դեպք Արագածոտնում. հոր ինքնասպանությունից րոպեներ անց նույն քայլին է դիմել նաև որդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզում փետրվարի 8-ին առեղծվածային դեպք է գրանցվել. ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Արագածի բաժին Արագածի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հնաբերդ գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 60-ամյա Մեսրոպ Ալամյանն էր: Մահացածի տղան՝ 34-ամյա Դերենիկ Ալամյանին, որպեսզի նա հոր դին թույլատրի տեղափոխեն հիվանդանոց՝ դատաբժշկական փորձաքննության:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ Ալամյանի մահը վրա է հասել կախվելու միջոցով: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան է եղել իրենց տան անասնգոմին կից խորդանոցում՝ հակի թելով:

Արդեն հաջորդ օրը՝ փետրվարի 9-ին, ժամը 07:00-ի սահմաններում ոստիկանության Արագածի բաժին Արագածի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Հնաբերդ, որտեղ տներից մեկի անասնագոմին կից խորդանոցում կախված վիճակում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Պարզվել է, որ դիակը հայտնաբերվել է Մեսրոպ Ալամյանի տան անսանագոմին կից խորդանոցում, իսկ կախվածը նրա որդին է՝ 34-ամյա Դերենիկ Ալամյանը:

Դերենիկը ամուսնացած էր, խմամքին ուներ 2 երեխա:




Լրահոս