Մոսկվայում ՀՀ դեսպանատանը պատկանող մեքենան վթարի է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Mersedes-ը, որը պատկանում է Մոսկվայում ՀՀ դեսպանատանը, վթարի է ենթարկվել «Շերեմետևո» օդանավակայանի շրջանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով դեսպանատան մամուլի քարտուղար Լևոն Թորգոմյանին:

««Շերեմետևո» օդանավակայանի կողմից վճարովի մայրուղու վրա Mersedes-ը, որը պատկանում է դեսպանատանը, բախվել է Kia-ին: Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան»,-ասել է Թորգոմյանը:

Դեսպանատան տեղեկություններով՝ այժմ դեպքի վայրում աշխատում են ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցները:

«Մեր վարորդն ասել է, որ ինքը մեղավոր չէ, սակայն, կարծում եմ, որ ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցները կպարզեն»,-նշել է Թորգոմյանը:




Լրահոս