Թրամփն Իրանի նախագահին խորհուրդ է տվել զգույշ լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի նախագահ Հասան Ռոհանիին խորհուրդ է տվել «զգույշ լինել»,- փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Լրագրողը հարցել է Թրամփին, թե ինչպես է վերաբերվում Ռոհանիի այն հայտարարությանը, որ «ցանկացած երկիր, որը սպառնում է Իրանին, կզղջա»:

«Նա պետք է ավելի զգույշ լինի»,- նշել է Թրամփը:

ԱՄՆ-ի և Իրանի հարաբերություններն էապես սրվեցին, երբ ԱՄՆ նախագահ նշանակվեց Դոնալդ Թրամփը: Մասնավորապես, Թրամփն ասել էր, որ «այդքան բարի չի լինի» Իրանի նկատմամբ, ինչպես Օբաման էր: Միևնույն ժամանակ նա Իրանն «ահաբեկչական համար մեկ պետություն» էր անվանել:




Լրահոս