Մեզ հետաքրքրում է միայն «Ժառանգության» վերջնական որոշումը. Վարդան Օսկանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը:

– Պարո′ն Օսկանյան, ընդդիմադիր դաշտում հանդես եկող բոլոր կուսակցություններն իշխանափոխություն են ցանկանում: Այդ դեպքում ինչո՞ւ չեն համախմբվում, մեկ բևեռում դաշինք կազմում: 

– Յուրաքանչյուրն իր շահն ունի, իր խնդիրներն ունի, իր ընտրազանգվածն ունի: Համենայնդեպս, չմոռանանք, որ հետընտրական դաշինքներ կազմելու հնարավորություն է ստեղծվում:

– Իսկ ինչպե՞ս եք նայում նրան, որ դաշինքում գաղափարապես տարբեր կուսակցություններ են համախմբվում: 

– Նորմալ եմ համարում, քանի որ այդ բոլոր տարակարծությունները դաշինքի ծրագրում հարթված կլինեն:

– Գագիկ Ծառուկյանի հետ բանակցություններ ընթանո՞ւմ են:

– Ես ներգրավված չեմ այդ բանակցություններում, բայց գիտեմ, որ հանդիպումներ ընթանում են: Չեմ կարող ասել, թե ինչպես կավարտվի:

– «Ժառանգություն»-ը բանակցում է նաև «ԵԼՔ» դաշինքի հետ: Դա խնդիր չէ՞:

– Դա իրենց որոշումն է: Մեզ հետաքրքրում է միայն իրենց վերջնական որոշումը:

Զրուցեց Վահագն Հակոբյանը




Լրահոս