Թրամփը մտադիր է միգրացիոն նոր հրամանագիր ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ նա ամենայն հավանակությամբ նոր հրամանագիր կստորագրի, որով արգելվում է ԱՄՆ մուտքը մուսուլմանական 7 երկրների քաղաքացիների համար, փոխանցում է BBC-ն:

Նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է արգելքի իրականացման մի քանի տարբերակ:

Թրամփը նշել է, որ չի շտապի Գերագույն դատարանում վիճարկել Վերաքննիչ դատարանի որոշումը, որը հրաժարվել է ավելի վաղ վերականգնել ԱՄՆ մուտքի արգելքի մասին առաջին հրամանագրի գործողությունը:

«Մենք կշահենք այդ վեճը: Խնդիրը կայանում է նրանում, որ դրա համար ժամանակ է պետք: Սակայն մենք մի շարք այլ տարբերակներ ունենք, այդ թվում ՝ նոր հրամանագիր»,-ասել է Թրամփը:

BBC-ն նշում է, որ դեռևս հայտնի չէ, թե ինչով կտարբերվի նոր հրամանագիրը ներկայիս հրամանագրից:




Լրահոս